Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Մարդիկ իսկապես վատ են քնում լիալուսնի ժամանակ

Մարդիկ իսկապես վատ են քնում լիալուսնի ժամանակ

Գիտնականներն առաջին անգամ կարողացել են հաստատել, որ լուսնային ցիկլը իսկապես անդրադառնում է մարդու ինքնազգացողության վրա, ինչը դրսեւորվում է լիալուսնի ժամանակ քնի խանգարումներով:

 

Այդ հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում:

Գիտնականները հետեւել են տասնյակ մարդկանց ուղեղի աշխատանքին, որոնք մի քանի օր անցկացրել են լաբորատորիայում, որտեղ պատուհաններ ու ժամացույցներ չեն եղել: Երբ հետազոտության մասնակիցները քնում էին, նեյրոֆիզիոլոգները գնահատել են քնի խորությունը եւ հետեւել նրանց նեյրոնների ակտիվությանն ու աչքերի շարժումներին: Իրենց բազմաթիվ բարդ հետազոտությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդիկ ամենավատը քնում են լիալուսնի ժամանակ:

Էքսպերիմենտների արդյունքում պարզվել է, որ լիալուսնի ժամանակ մարդիկ միջինում 20ր պակաս են քնել եւ 5ր ավել են ծախսել քուն մտնելու վրա, քան սովորական օրերին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. blog.naver.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ